Նոյ նահապետի գերեզմանը Նախիջևանում (XIX դարի վերջի և XX դարի սկզբի ռուսական բացիկ)։
XIII դարի պատմիչ Վարդան Արևելցին «Աշխարհացույց» աշխատության մեջ նշել էր, որ Նոյ նահապետը թաղված է Նախիջևանում, իսկ նրա կինը՝ Նոյեմզարը, Մարանդում (Մայր֊անդ, այժմ Իրանում, Ջուղայից Թավրիզ գնացող ճանապարհին։ Մարանդը նախկինում Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Բաքրան գավառում էր)։
Համաձայն Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանի, ինչպես նաև պարսկական ու հայկական որոշ աղբյուրների, դամբարանը կառուցվել է մ.թ.ա. 1539 թվականին։
Շոտլանդացի ճանապարհորդ Ջոն Ֆոսթեր Ֆրեյզերը, ով XX դարի 20-ական թվականներին եղել է տարածաշրջանում, նշել է, որ գերեզմանոցը տեղացի հայերի համար սրբավայր է համարվել։
Նախիջևանի քաղաքային ուսումնարանի տեսուչ Կ. Ա. Նիկիտինը նշել է, որ հայերի ավանդապաշտության ու կրոնական զգացմունքների շնորհիվ Նոյի և նրա ընտանիքի անդամների գերեզմանները պահպանվել ու փրկվել են ավերումից։
«Կովկասյան օրացույցը» 1852 թվականին, թվարկելով Նախիջևանի մահմեդական և քրիստոնեական հուշարձանները, Նոյի դամբարանը համարում է հայկական քրիստոնեական հուշարձան։
2006 թվականին ադրբեջանական իշխանությունները Նոյի գերեզմանի վրա կառուցել են մզկիթանման դամբարան և համարում են, որ Նոյն իրենց նախահայրն էր։
Նյութը՝ Խորեն Կասյան ֆբ էջից