Հայ մեծանուն գրող Հովհաննես Շիրազն իր յուրաքաչյուր տողում սեր ու բարություն է քարոզում։
Իրավացիորեն վաստակելով մոր երգչի կոչումը՝ Շիրազը չի հապաղել նաև տողեր նվիրել իր հայրենիքին, սիրելիներին ու առհասարակ մարդուն։ Առաջարկում ենք ծանոթանալ հանչարեղ գրողի 13 մտքերին, որոնք կսփոփեն յուրաքաչյուրի հոգին։
Աշխարհում մայրն է միակ Աստվածը, որն ուրացող չունի։
Կինն ինչ էլ լինի, մոր վատը չկա։
Երիտասարդ հասակում գործիր այնպես, որ ծերությունը անսնունդ չմնա։
Ամեն ինչ կարելի է շտկել, կպցնել, բացի մարդու կոտրված սրտից։
Մարդը մարդու ցավը միշտ էլ կհասկանա, եթե չխանգարեն, եթե թողնեն։
Ամենահասարակ թվացող բառն էլ հրաշք է, եթե տեղին գործածես։ …Բառը՝ ամեն ուզածդ բառը, իր տեղը գործածող բանաստեղծին ժողովուրդը այժմ էլ վարպետ է կոչում։
Ինչպես որ ընտանիքից է ակունք առնում հայրենիքը, այդպես էլ ազգից, ազգայինից է սկսվում համամարդկայինը։
Միակ արդարության ոսկե կշեռքը ժողովուրդն է։ Քննադատը մի անցք է, ժողովուրդը վիթխարի մաղ, երկնամաղ։
Ինչպես կաղնի ծառն սկսվում է հողից, այնպես էլ պոեզիան սկսվում է հայրենի խրճիթից։
Հայ ժողովուրդը հավերժ է բոլոր նեղ ձորերի մեջ էլ, իր ըղձանքների անսահման դաշտերում էլ։
Ինչպես որ անթարգմանելի է սոխակի երգը… այնպես էլ անբացատրելի է բանաստեղծությունը։
Իսկական բանաստեղծի գլուխը սրտի մեջ է։ Սրտի գործն է սրտերը մտնում։
Կնոջ սիրտը մի բաժակ է բյուրեղյա՝ փշրեցիր ու չես կարող էլ կպցնել․․․