Սգում է ողջ համայնքը…. բառեր չկան գրելու, խոսքեր չկան ասելու…

Fast Change
Կապ Fast Change Ադմինի հետ


Սգում է Նշավանը…
Բառեր չկան գրելու, խոսքեր չկան ասելու…
Մե՜ր փառքը, մե՜ր հպարտությունը, մե՜ր բարին, մե՜ր խելացին, մե՜ր ազնիվն ու արդարը, մե՜ր աշխատասերը, մե՜ր խենթը, մե՜ր հզորն ու զորեղը, մե՜րը, մե՜րը, մե՜րը… Մե՜ր ԱՐԹՈւՐԸ, բայց ցավոք արդեն, մեր Հրեշտակը։
Նշավան բնակավայրը և բնակավայրի ղեկավար Գ. Հովհաննիսյանը իր խորին ցավակցությունն ու զորակցությունն են հայտնում Արթուրի ծնողներին, հարազատներին, ընկերներին և ողջ գյուղին` այս անդառնալի կորստի համար։
Հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 4 – ին ժամը 18.00 -ին Նշավանի Ավետարանական Մկրտական եկեղեցում /հասե` գ Նշավան, Լենինի 16/, հուղարկավորությունը` սեպտեմբերի 5 -ին ժամը 14.00-ին նույն վայրից։