Կապ Fast Change Ադմինի հետ
Փոքր Վեդին հրաժեշտ է տալիս իր սիրելի զավակին` Գևորգ Մարտիրոսյանին
Ավելի վաղ շատ մեծ ցավով տեղեկացանք, որ հունիսի 5-ի գիշերը Գևորգի սիրտը կանգ է առել։
26-ամյա Գևորգը փետրվարի 16-ից պայքարում էր ծանր սրտային պաթոլոգիայի դեմ։
Հայաստանյան բուժհաստատություններն ու առաջատար մասնագետները տևական ժամանակ պայքարել են նրա բուժման համար, սակայն հիվանդության բարդությամբ ու ծանրությամբ պայմանավորված, միակ ելքը Գերմանիայի Դաշնության նեղ մասնագիտացված կլինիկաներում բուժումն էր։