Ադրբեջшնшկшն uուsը վերջնшկшնшպեu հերքվեց. Մшhшgшծ sղшմшրդը Վшգիֆ Խшչшտրյшնն է
Սա ադրբեջանցիների ստի ու հիմարության հերթական ապացույցն է: Այս մասին գրում է Armenian Military Portal թելեգրամյան ալիքը:
«Սա զինվորականի գերեզմանն է, որի լուսանկարներն ադրբեջանցիները հրապարակում են և ասում, թե նա Վագիֆ Խաչատրյանն է:
Այս լուսանկարն արվել է մի քանի ժամ առաջ Ստեփանակերտում»,-ասված է հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկին’ Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։
Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։