Ձեզ ենք ներկայացնում Գարեգին Նժդեհի խորիմաստ, հայրենասիրության և մարդասիրության ոգով լեցուն մի քանի մեջբերում․
Երկու բան պետք է լցնի մարդու հոգին հիացմունքով ու հարգանքով՝ աստղալից երկինքը գլխի վերևում և բարոյական օրենքը սրտի մեջ:
Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես:
Չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը:
Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևով:
Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի և մահվան առջև, հաղթական հայրենիք չի ունենա:
Կրոնների պես հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր:
Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը՝ վերադաստիարակությունն է:
Քննադատել՝ հոգեպես տառապել է նշանակում:
Իմ ազգային դավանանքը թույլ չի տալիս թշնամանք տածել դեպի որևէ հայ մարդ:
Քաջերի հարությունն է մահը:
Ապստամբ ժողովրդին միայն Աստված կարող է հաղթել:
Մի ժողովուրդ` մի ընտանիք:
Սիրում է նա, ով ուժեղ է, ով հոգու առատություն ունի, ում ուժի բաժակը լցված է՝ հորդելու, թափվելու աստիճան:
Այն օրից, երբ հայը վախենալ սկսեց մահից, այն օրից օտարը թագավորեց Հայաստանում:
Միայն նա է ճշմարտորեն մեծը, որը մեծ զավակն է նախ իր ժողովրդի, և ապա մարդկության:
Չմնաց, աշխարհում գրեթե չմնաց ցեղ, որ մեր բազկի ուժը չզգար:
Միայն ազնիվն է զորավոր:
Անկրոն էակը հրաշունչ զինվոր չի դառնա: