«Շատ մեծ ցավով հայտնում ենք, որ այսօր գիշերը Գևորգի սիրտը կանգ է առել»

Աննա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի մարդիկ.

Ցավոք միշտ չէ, որ ամեն ինչ լինում է այնպես, ոնց մենք երազում ենք…

Շատ մեծ ցավով հայտնում ենք, որ այսօր գիշերը Գևորգի սիրտը կանգ է առել… Անասելի ցավ ենք ապրում բոլորս, այդ պատճառով շատ դժվար ենք գրում: Լուրը մեզ ասել են առավոտյան 08:30-ին։ Տղայի վիճակը երեկ վատացել էր, ամեն ինչ արել էին բժիշկները և կարգավորել, բայց գիշերը քնած վիճակում սիրտը կանգ է առել…

Մանրամասներ այս պահին չգիտենք, ավելի շատ լուր ունենալու պես, ամեն ինչ կգրվի: Գևորգն այս օրերին երջանիկ էր, գիտե՞ք ինչի, որովհետև տեսել էր, թե դուք ինչ արեցիք մի քանի ժամում հանուն իր կյանքի փրկության, նա ամեն օր սպասում էր իր նոր սրտին:

Ձեր հավաքած գումարի շնորհիվ տղան առանց հերթ պետք է վիրահատվեր, նոր սիրտը լինելու պես: Աշխարհի ամենալավ զգացմունքն է, երբ գիտես, որ մենակ չես…

Մենք ամեն ինչ արեցինք, բացարձակապես ամեն ինչ, որ օգնեք և օգնեցինք, բայց ոնց միշտ ասում ենք՝ ամեն ինչ Աստծո ձեռքերում է:

Գևորգ ջան, հոգիդ լույսերի մեջ մնա, դու մեզ համար եղբայր էիր դարձել, ում համար մենք օր ու գիշեր պայքարում էինք:

Ննջես խաղաղությամբ, եղբայր:

Գևորգը 27 տարեկան էր, Արարատի մարզից, մեր թիմը նրան երբեք չէր տեսել, բայց հարազատ եղբոր պես արդեն սիրում էր…

Մնացած մանրամասները, որը հիմա պետք չէ քննարկել հասկանալի պատճառներով, կգրենք…»։