Հարսանիքիս օրն սկեսուրս բոլորի ներկայությամբ իրեն խայտառակեց, բայց դե էնպես արեցինք, որ ոչ մեկ գլխի չընկնի: Առանց այն էլ ինձ չէր սիրում ու մի կոպեկ չէր ցանկանում մեր հարսանիքի վրա ծախսած լիներ, բայց դե տղու հարսանիքն էր գոնե էտ հաշվի առնելով պետք է իրեն մոր պես պահեր:
Հարսի շորը ես ինքս եմ առել, չթողեցի, որ իրենք դրա վրա գումար ծախսեն, բայց հիմա եմ հասկանում, որքան սխալ եմ արել: Պետք է ուրիշ հարսերի պես ամեն ծախս դնեի իրենց ուսերին, որ հասկանային ու ավելի գնահատեին ինձ: Հարսանիքս օրը սկեսուրս էնքան անամոթ գտնվեց, որ մեղր տալու փոխարեն դրել էր մուրաբայի սոկ էր լցրել ամանի մեջ ու թթված: Դա ուտելուց հետո երկուսս էլ վատացանք, բայց չասեցինք ոչ մեկի՝ ինչ է կատարվում մեր հետ: Ես հենց էտ օրը պետք է հետ տայի մատանիս ու հրաժարվեի հարսանիքից, բայց չարեցի