Գետափ գյուղը սգում է իր որդու մահը․ Երեկ զոհված Վանիկը 1О օր առաջ էր․․

Fast Change
Կապ Fast Change Ադմինի հետ

Գետափ գյուղը սգում է իր որդու մահը․ Երեկ զոհված Վանիկը 10 օր առաջ էր եկել․․․

Օգոստոսի 21-ին Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքում թշնամու կրակոցից զոհված Վանիկ Արամի Ղազարյանը Վայոց ձորի մարզի Գետափ գյուղից էր:

«Բարի, համեստ, խելացի տղա էր Վանիկը: Մի տարի առաջ էր ծառայության մեկնել:

Ընտանիքի ավագ որդին էր, իրենից փոքր քույր ու եղբայր ունի:

Մոտ 10 օր առաջ էր գյուղ եկել՝ պապիկի թաղմանը մասնակցելու: Այսօր երեկոյան իմացանք, շոկի մեջ ենք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գետափ գյուղի բնակիչը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 21-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը: