Նար-Դոս գրական անունն ունի այսպիսի պատմություն: Նարդոսը մեղրատու ծաղիկ է, որ աճում է նաև Անդրկովկասում: Մի անգամ վիպասանի բրդավաճառ հայրը հիվանդանում է:
Տատի խորհրդով գորգավաճառը նարդոսից պատրաստված հյութ է խմում և ապաքինվում:
Դա զարմացնում է փոքրիկ Միքայել Հովհաննիսյանին, և նա սկսում է արտակարգ սեր տածել նարդոս ծաղկի հանդեպ:
Հետագայում այդ ծաղկի անունը նա դարձնում է իր գրական անունը: Վիպասանը ծաղկի անունը բաժանել է երկու մասի և դրանք միացրել միության գծիկով:
Երազում էր երկու տղա ունենալ, մեկի անունը դնել Նար, մյուսինը՝ Դոս: Իր այս երազանքն իրականացնելուց հետո նա պետք է դեն գցեր միության գծիկը և իր անունը գրեր այնպես, ինչպես ծաղկի անունն է գրվում:
Բայց գրողն ունեցավ միայն մի տղա ( երգիչ , ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Նար Հովհաննիսյան) և միության գծիկով երկատված անունը ժառանգություն թողեց ընթերցողներին :