
«Անծանոթուհի». Տրետյակովյան պատկերասրահ. Մոսկվա
Այս կինը <մտել> է Սովետական Միության գրեթե բոլոր տները: Նրա հայացքը ծանոթ է բոլորին, բայց անձի իսկությունը՝ միայն նկարչին: <<Անծանոթուհին>> ծնվել է 1883թ-ին՝ Իվան Կրոմսկու վրձնով: Հանրության հետ հանդիպումը տեղի ունեցավ նույն թվականի մարտի 23-ին: Նկարի շուրջ այնքան աղմուկ բարձրացավ ու մարդիկ հավաքվեցին, նկարիչը հեռացավ ցուցադրությունից, իսկ երեկոյան, երբ վերադարցավ, ամբոխը նրան տարավ ձեռքերի վրա: Նկարիչի ընկերներից մեկը, իր հուշերում նկարագրել է այդ օրը.
<<Ո՞վ է նա>>:<<Անծանոթուհին>>:
<<Որտեղից ես գտել այս գանձը>>:<<Հորինել եմ>>:<<Բայց նա բնօրինակ է>>:
<<Գուցե և…>:
Արվեստի աշխարհում շատ անծանոթուհիներ են եղել, բայց բոլորի գաղտնիքներնն էլ ի վերջո բացահայտվել է: Անգամ Բոտիչելլի <<Տիրամայր>>-ի ով լինելը բացահայտվեց,բայց ոչ երբեք <<Անծանոթուհու>>: Կրամսկին այդ գաղտնիքը տարավ իր հետ գերեզման:Ոչ իր օրագրերում և ոչ էլ նամակներում նկարիչը չի ակնարկել, թե որտեղ է հանդիպել հպարտ,խելացի ու խորհրդավոր գեղեցկուհուն և ինչն էր ստիպել հետաձգել բոլոր թանկարժեք պատվերները ու նետվել նկարելու դիմանկարը:Տարիների ընթացքում շատ վարկածներ հյուսվեցին <<Անծանոթուհու>>.շուրջ: Դրանցից ամենաանհեթեթներում, ոչ միայն պարզեվել էր կնոջ ինքնությունը,այլև կյանքի մանրամասները: Ասեկոսներում նա աղախին էր,ով տիրուհուն սպանելով ինքն էր դարձել տիրուհի: Մյուս հորինվածքներում դժբախտ ճակատագիր ունեցել,հետևաբար, որ տանը հայտնվում էր նա,իր հետ դժբախտություններ էր բերում: Կամաց-կամաց սնահավատները <<Անծանոթուհուն>>վռնդում էին տներից:
Օրիգինալը՝ նկարչի մահից հետո շատ անձնական հավաքածուներում թափառեց և ի վերջո ապաստան գտավ Տրետակովյան թանգարանում: Բայց փաստը մնում է փաստ, ոչ մի բամբասանք, չկարողացավ կոտրել <<Անծանոթուհու>> հպարտությունը: