Հունիսի 7-ին «Ապարան» բժշկական կենտրոնից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Երևանի Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ, ժողովրդին հայտնի՝ Հանրապետական ծննդատուն է տեղափոխվել Արագածոտնի մարզի բնակչուհի 46-ամյա Արփիկ Սարգսյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս բարձր ճնշմամբ Ապարանի հիվանդանոց էր տեղափոխվել և պետք հերթական անգամ նա մայրանար։«Ապարան» բժշկական կենտրոնի բժիշկների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել կնոջ առողջական վիճակը կարգավորել, ապա բուժքրոջ հետ նրան ռեանիմոբիլով տեղափոխել են Հանրապետական ծննդատուն։
Այսօր՝ հունիսի 9-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ա․ Սարգսյանն ասում էր․ «Ուզում եմ շնորհակալության ու երախտիքի խոսքս ուղղել Ապարանի հիվանդանոցի ողջ անձնակազմին, գլխավոր բժշկից մինչև հասարակ սանիտար։ Ուզում եմ նույն խոսքերն ուղղղել Հանրապետական ծննդատան աշխատողներին, որտեղ լույս աշխարհ բերեցի իմ Մարիամիս։