Որոնք են մոծակից անցնող Արևմտյան Նեղոս վիրուսի ախտանշանները և ի՞նչ անել վարակվելու դեպքում

Fast Change
Կապ Fast Change Ադմինի հետ

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը հայտարարություն է տարածել ՝ Արևմտյան Նեղոսի տենդ․ ինչպե՞ս է տարածվում և ինչպե՞ս պաշտպանվել Արևմտյան Նեղոսի տենդը սուր վիրուսային ծագման հիվանդություն է, որը փոխանցվում է Culex ցեղի մոծակների միջոցով: Վարակումը ամենից հաճախ տեղի է ունենում թռչունների շրջանում, սակայն մարդիկ և որոշ կաթնասուն կենդանիներ նույնպես կարող են վարակվել: Մարդկանց մոտ վարակի ախտահարման դեպքերի 80%-ն անցնում է առանց ախտանիշների։

Դեպքերի մեծ մասը գրանցվում է հուլիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, որը համընկնում է մոծակների ակտիվացման շրջանի հետ: Տարածված է արևադարձային և մերձարևադարձային գոտիներում, բայց տուրիզմի զարգացման հետ, հայտնաբերվում է նաև այլ երկրներում: Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի առաջին դեպքն արձանագրվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում՝ անհայտ ծագման մենինգիտ ախտորոշմամբ պացիենտի մոտ։

Հիվանդությունը մարդուց մարդուն ՉԻ փոխանցվում, բայց կարող է փոխանցվել արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման միջոցով և մորից երեխային ճանապարհով։ Հիվանդության գաղտնի շրջանը 2-3 շաբաթ է:

Վարակվածներից 5-ից 1-ի մոտ զարգանում են կլինիկական երևույթներ՝

🔷դող, ջերմության բարձրացում՝ 38-40°С,

🔷գլխացավ,

🔷տարածուն մկանացավեր, հոդացավեր,

🔷փսխում,

🔷փորլուծություն,

🔷մարմնի ցանավորում։ Վարակվածների 1 %-ի մոտ կարող է առաջանալ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում՝ էնցեֆալիտ կամ մենինգիտ, որոնց դեպքում կարող են դիտվել՝ 🔸սաստիկ, տանջող, պուլսացող գլխացավեր, 🔸ջերմության բարձրացում՝ 40 0C և ավելի,

🔸անզուսպ փսխումներ, 🔸լուսավախություն, 🔸ջղաձգումներ, ցնցումներ, 🔸գիտակցության խանգարման տարբեր աստիճաններ։

Արևմտյան Նեղոսի տենդի դեպքում ռիսկի խմբում են՝ 🔷տարեցները,

🔷սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ունեցող անձինք,

🔷ուռուցքային հիվանդություններ ունեցող անձինք,

🔷շաքարային դիաբետ ունեցող անձինք,

🔷քրոնիկական երիկամային խնդիրներ ունեցող անձինք և այլն։ Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու կանխարգելման անհատական պաշտպանության միջոցառումները ներառում են մոծակների դեմ պայքարի միջոցների օգտագործումը, մարմնի մեծ մասը ծածկող հագուստի կրումը և մոծակներից պաշտպանված տարածքներում քնելը: