«Սահմանն անառիկ է նաև մշակույթով»

Fast Change
Կապ Fast Change Ադմինի հետ

2023թ. Մայիսի 10-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացավ ,, ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի ,, Կանչ,,և ,, Դեպի լույս,, երգչախմբերի,որը գործում է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում, գեղարվեստական ղեկավար, երգչուհի-երգահան Վարդուհի Խաչատրյանի բեմական, ստեղծագործական գործունեության 25-ամյակը: Համերգը կրում էր ,, Իմ տեսնող աշխարհը,, խորագիրը և նվիրված էր իր փոքրիկներին: Այդ օրը հնչեցին Վարդուհի Խաչատրյանի ստեղծագործությունները իր երգչախմբերի կատարմամբ: Ժամանակի սղության պատճառով հնչեցին միայն մանկապատանեկան ստեղծագորոծությունները, որոնք գրվել էր հատուկ այս երեխաների համար: Համերգի մուտքը ազդարարվեց Հանրային Ռադիոյի, ներկայիս ,, Հայ արև,, մանկապատանեկան անսամբլի Հանրային Հեռուստատեսության ,, Երգ-երգոց,, երաժշտական հաղորդմանը Վարդուհի Խաչատրյանի ,, Հայաստան,, երգի կատարմամբ: Երեկոյի ընթացքում հանդես եկան նաև հատուկ հյուրեր՝ Արմեն Դիվանյանի անվան ,, Արևներ,, մանկապատանեկան անսամբլի սաները: Վարդուհի Խաչատրյանի երեգերը երգում են ոչ միայն իր փոքրիկները, այլև Հանրապետությունում հայտնի այլ մանկապատանեկան խմբեր և երգիչ-երգչուհիներ: Երեկոն իր նուրբ ու գեղեցիկ ձայնով անցկացրեց սիրված հեռուստահացորդավարուհի Սոնա Վերդյանը:
Կային նաև երգեր պարային համարների կատարմամբ: Պարային կատարումներով հանդես եկան Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի Քրիստինա Ավագիմյանի ՙՙՄիլլենիում,, ժամանակակից պարի ստուդիայի սաները, Մարո Անդրեասյանի Մարիոնետների թատրոն -ստուդիայի սաները, Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի Նելլի Աբովյանի պարի խմբի սաները: Նաև Եղավ պրեմիերա, գործիքային կատարում,կատարեցին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Անժելա Աթաբեկյանի սաները:

Երեկոյի ընթացքում Վարդուհի Խաչատրյանին մեծ ավանդի համար Նիկողայոս Տիգրանյան ոսկե մեդալով պարգևատրեց Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի տնօրեն վաստակավոր մանկավարժ Ալեքսան Ահարոնյանը: Շնորհակալագրով պարգևատրվեց ,,Լինա,, մշակութային կենտրոնի տնօրեն Էվելինա Ասատուրյանի կողմից:,,Հետաքրքիր ու հագեցած ծրագիր էր : Հնչեցին նոր երգեր, Երևանի կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի քանոնի բաժնի ուսանողները կատարեցին Վարդուհի Խաչատրյանի , Ալեկոծ ծովը,, ստեղծագործությունը: Համերգը եզրափակվեց Վարդուհի Խաչատրյանի ,, Հայ զինվոր,, երգով, որը երգում է նաև ՊաշտպանությանՆախարարության ,, Զորական,, անսամբլը:Երգչախմբերի հետ երգեց նաև Պաշտպանության Նախարարության Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիայի համալսարանի զինվոր- կուրսանտները: Հանդիսատեսը մեծ բավականություն ստացած հեռացավ համերգասրահից,, Բոլորի բուռն ծափահարությունները և գովեստի խոսքերը մեզ շատ ոգևորեցին: Հուզմունքը և ուրախությունը խառնվել էին,, մեզ համար շատ կարևոր էր հանդիսատեսի գնահատականը: Չդադարող ծափահարությունները, հանդիսատեսի ջերմ ու անկեղծ խոսքերը մեզ պարգևեցին աննկարագրելի բերկրանք:Եվ մեր հանդիսատեսը հեռացավ դահլիճից մեծ բավականություն ստացած: Շատ հուզիչ էր նաև Գյումրու երեխաների մանկատան տնօրեն տիկին Լիդիայի խոսքերը, ով նույնպես ներկա էր մեր համերգին:Գյումրու մանկատան սան Արթուր Հարությունյանը ,, Դեպի լույս,, երգչախմբի սան է: Բոլորի ջերմ խոսքերը և շնորհավորանքները մեզ պարգևեցին աննկարագրելի զգացողություններ:,,-մեզ հետ անկեղծացավ երգչախմբերի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանը:

,,Մեր համերգները շատ են, ամռանն էլ ունենք համերգներ: Օգոստոսի 12-ին էլ մասնակցելու ենք Գյումրիում կայանալիք ,, Ճախրուկ,, փառատոնին,,-անկեղծացավ Վարդուհի Խաչատրյանը: