Շվեցարիան՝ «Եվրատեսիլ 2024» մրցույթի հաղթող. Հայաստանը 8-րդն է

Fast Change
Կապ Fast Change Ադմինի հետ

Շվեդիայի Մալմյո քաղաքում ավարտվեց «Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթի հաղթող ճանաչվեց Շվեցարիան: Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը «Ժակո» երգով գրավեց 8-րդ հորիզոնականը:
Նշենք, որ Հայաստանից բացի եզրափակչում հանդես եկան Շվեդիան, Ուկրաինան, Գերմանիան, Լյուքսեմբուրգը, Իսրայելը, Լիտվան, Իսպանիան, Էստոնիան, Իռլանդիան, Լատվիան, Հունաստանը, Միացյալ Թագավորությունը, Նորվեգիան, Իտալիան, Սերբիան, Ֆինլանդիան, Պորտուգալիան, Հայաստանը, Կիպրոսը, Շվեյցարիան, Սլովենիան, Խորվաթիան, Վրաստանը, Ֆրանսիան, Ավստրիան:

Նիդերլանդների ներկայացուցիչը, որը ֆավորիտների ցանկում էր, մրցույթի եզրափակչից ժամեր առաջ որակազրկվել է: