Սամվել Ալեքսանյանի թոռան գերշքեղ «Գենդեր փարթին». հայտնի է` գործարարի թոռան սեռը

Fast Change
Կապ Fast Change Ադմինի հետ

StarNews-ը ընդամենը մեկ ամիս առաջ հայտնել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի հարսը`Ինգան, հղի է:

Ալեքսանյանի որդին և կինը Աստղիկ ԲԿ-ի տնօրենի որդու և ՍԱՍ-ի Արտակի բարեկամուհու հարսանիքի քավորն ու քավորկինն էին, ինչի ընթացքում մեր աչքից չէր վրիպել Ինգայի կլորիկ փորիկը:

Դե իսկ օրեր առաջ հայտնել էինք, որ գործարարի կնոջ`Շողերինայի ծննդյան օրն է: Պարզվում է`ընտանիքը հենց այդ օրը պարզել է երեխայի սեռը: Իհարկե «պարզել է» բառը շատ մեղմ է այս դեպքում, քանի որ նրանք իսկական շոու են իրականացրել` իմանալու համար գործարարի սպասվող թոռնիկի սեռը:

Պարզվում է`զույգը դուստր է ունենալու: Նեղ շրջապատում ասում են, որ փոքրիկը տատիկի անվան այս օրերում առավել նախընտրելի տարբերակն է ունենալու`Շողեր:

Նշենք, որ ընտանիքը որևէ կադր չի հրապարակել այս միջոցառումից և որևէ ակնարկ չի արվել նախ` հղի հարսի, ապա` գործարարի կնոջ ծննդյան օրը նման գերշքեղ «Գենդեր փարթի» իրականացնելու մասին:

StarNews-ը շնորհավորում է`մաղթելով բարի ազատում և առողջ փոքրիկ:

Նշենք, որ 2022-ի տարեվերջինStarNews-ը ներկայացրել էր Սամվել Ալեքսանյանի որդու`Դուբայում կայացած հարսանիքի կադրերը: Այս հարսանիքի կադրերը`ի տարբերություն այս ընտանիքի նախորդ հարսանիքների, ավելի քիչ էին տարածվում:

Հետաքրքրականն այն է, որ նախկին դեպքերում համացանցում տարածվում էին խնամիների ով լինելը, սակայն այս անգամ կարծես թե տեղեկություններ չկային`Ալեքսանյանի հարսի ընտանիքի և հնարավոր օլիգարխիկ բարեկամների մասին:

Ինչևէ, հետևելով նրա հարսանեկան լուսանկարներին և կերպարին` ակնհայտ երևում էր, որ Սամվել Ալեքսանյանի հարսի`Ինգայի ճաշակը տարբերվում է իր «տալերի» ճաշակից, նա նախընտրել էր առանց քարերի ու փայլերի, ավելի յուրօրինակ և արիստոկրատ հարսանեկան զգեստ ու կերպար: