Կապ Fast Change Ադմինի հետ
Աղետի զոհերից մեկը ուներ 2 անչափահաս երեխա
Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սարիբեկ Բալյանը զոհվեց իր 39-ամյակի օրը.
Մայիսի 26-ին լրացավ Նոյեմբերյան համայնքի Դեղձավան գյուղի բնակիչ Սարիբեկ Բալյանի 39-ամյակը: Իր ծննդյան տարեդարձին նա խեղդվեց Շնող գյուղի մոտ, երբ աշխատանքից տուն էր վերադառնում։
Սարիբեկը ռեստորանում մատուցող էր աշխատում։
Նա անչափահաս 2 երեխաների (տղա և աղջիկ) հայր էր»։