Հայտնի ուժերը սկսել են իմ մասին, իմ անձնական կյանքի մասին ստեր հորինել ու տարածել. զգուշացնում եմ, կոչնչացնեմ. Նանե Իսրայելյան

Fast Change
Կապ Fast Change Ադմինի հետ

Լրագրող, Խոսնակ լրատվականի գլխավոր խմբագիր Նանե Իսրայելյանը գրում է. Ես Արմեն Գրիգորյանի հետ որևէ կապ չունեմ։ Վերջին օրերին Քոչարյանի փաստաբան Բագրատ Գալստանյանի դիմակը պատռելու համար, որոշ շրջանակներ թիրախավորել են ինձ և փորձ են անում իմ անձնական կյանքի մեջ մտնել և ստեր պատմել։

Քանի որ ես ուղիղ եմ, պարզ ասում եմ, հայտնի սուտ է այն, թե իբր ես և Արմեն Գրիգորյանն ունենք անձնական կապ։ Այո, մենք ընկերություն ենք արել, բայց ես նրան չեմ տեսել արդեն 5 տարուց ավելի, իսկ անձնական կապ չունենք՝ հեղափոխության օրվանից սկսած, երբ ողջ ազգը պարում էր, հենց այդ օրը իմ կյանքի ուղղությունը գեղանկարչությունից փոխվեց դեպի քաղաքական լրագրություն, ինչի համար շնորհակալ եմ։

Զգուշացնում եմ՝ առաջին ու վերջին անգամ, իմ անձնական կյանքը աղավաղված հանրային դարձնել փորձող ցանկացած անձ թող լավ մտածի, եթե ես չեմ խոսել Ձեր մասին, ուրեմն մի խախտեք իմ լռությունը։ Պատվիրատուին՝ առավել ևս, զգո՜ւյշ եղեք… Հաջորդ անգամ հորինելուց առաջ կզգուշանաք։ Ես մարդ եմ, ով, երբ մտքին տեղ լինի, ոչնչի առաջ չի կանգնում, մի’ խախտեք իմ ընտրված լռությունը ձեր մասին, ու հարգեք դա։ Ինձ թիրախավորելուց առաջ նայեք Քոչարյան Ռոբերտին, նրա տղա Լևոնին, շատերին, ու խղճացեք Ձեզ։ Լավ իմացեք, ես տանը նստած մեծ-մեծ գրողներից չեմ, երբ ասում եմ, իսկապես անում եմ՝ ինչ պետքն ա։