Լուսանկարներում՝ Արթուր Հայկի Պողոսյանն է․․․Աստված հոգիդ լուսավորի․․․

Fast Change
Կապ Fast Change Ադմինի հետ

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ինժեներական աշխատանքներ (ճանապարհի կառուցման նպատակով պայթեցման աշխատանքներ) կատարելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը և զինծառայող Արթուր Հայկի Պողոսյանը:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:
Արթուրը Արարատի մարզի ՝ Նշավան գյուղից էր։Ծնվել է 2004թ․ դեկտեմբերի 3-ին։Ընկերասեր,բարի,կամեցող և հասնող էր՝ այսպես են բնութագրում ընկերները նրան։
Կից ներկայացնում ենք լուսանկարներ՝ Արթուրից ․․․