5 պատճառ հենց հիմա կիվի ուտելու համար. օգտակար հատկություններ

Fast Change
Կապ Fast Change Ադմինի հետ

Մեզանից շատերը կիվին սիրում են իր յուրօրինակ համի համար, դիզայներներն այն օգտագործում են որպես տոնական սեղանների գեղեցիկ զարդարանք: Այս ամենից զատ առաջին հերթին պետք է իմանանք, թե որքան օգտակար հատկանիշներով է օժտված մրգի այս տեսակը: Նախ սկսենք նրանից, որ միջին չափի կիվին պարունակում է ‘ 75 մգ վիտամին С , 0.3-0.4 գրամ ճարպ, 11 գրամ ածխաջրեր , 1 գրամ սպիտակուցներ, 2.6 գրամ ցանցաշերտ, 4 գրամ նատրիում:
Ձեզ եմ ներկայացնում 5 պատճառ կիվի ուտելու համար:

Վիտամին С. Միջին չափի կիվին պարունակում է 92,7 մգ ասկորբինային թթու: Ինչպես հայտնի է վիտամին С – ն ուժեղ հակաօքսիդանտ է, որը ամրացնում է իմունային համակարգը, խթանում է կոլագեն նյութերի ձևավորմանը օրգանիզմում, նվազեցնում է բորբոքային պրոցեսները:

Վիտամին В-ն վիտամին С-ի հետ համակցության արդյունքում ընդունակ են լրացնել մեկը մյուսին: В վիտամինային խումբը (մեծամասամբ В1 и В2) կարգավորում են նյարդային համակարգը, կարգավորում նյութափոխությունը:

Կիվիի մեջ պարունակվող ֆոլաթթուն հանդիսանում է պրոֆիլակտիկ միջոց սակավարյունության դեմ: Ֆոլաթթվի առկայությունը կարևոր է նաև այն ժամանակ, երբ կինը պատրաստվում է հղիանալ, ինչպես նաև հղիության ընթացքում:

Կալիումը նույնպես կիվիի անբաժանելի բաղադրիչներից է, որը կարգավորում է սրտանոթային համակարգի աշխատանքը: Կիվին վերացնում է հիպերտոնիան, մկանային թուլությունը, քնկոտությունը և ամենակարևորը կանխում է քաղցկեղի զարգացումը:

Մագնեզիում: Եթե մարդու մոտ առաջանում են նյարդային խանգարումներ , սպազմատիկ ցավեր և առողջության վրա տարբեր դրսևորումներով ազդում են եղանակային փոփոխությունները, ապա պետք է սննդակարգում ներառել կիվի: Այդ ամենին գալիս է օգնության կիվիում առկա մագնեզիումը: Մագնեզիումը նաև դանդաղեցնում է օրգանիզմի ծերացման գործընթացը: