Հունիսի 10-ի աստղագուշակը ․․․

Fast Change
Կապ Fast Change Ադմինի հետ

Ջրհոս
Օրը հակասական և բարդ կլինի: Ամենից շատ ուզում եք որոշակիություն և հանգիստ, բայց հենց դրանք ակնկալել չի կարելի ։ Շատ հաճախ ստիպված կլինեք ապավինել ինտուիցիային, քանի որ դուք պարզապես ոչ բավարար ինֆորմացիա ունեք, որպեսզի ընդունեք կշռադատված որոշումներ: Հին ծանոթները առաջարկում են օգնություն, բայց դժվար թե կարողանան օգնել: Այնպես որ ավելի լավ է ապավինել սեփական ուժերին ։ Կարելի է հաջողության հասնել այնտեղ, որտեղ պահանջվում է ստեղծագործական մոտեցում: Դուք կգտնեք շատ հարցերի պատասխանները:

Ձուկ
Հիանալի օր է լուրջ հարցերի քննարկումների համար: Բավական է ժամանակին կատակել, տեղին ասել հաճելի խոսքեր, զրուցակցի աջակցությունը ստանալ համար։ Կարող են բացվել գայթակղիչ հեռանկարներ մասնագիտական ոլորտում: Չի բացառվում, որ այդ օրվանից սկսվում է միանգամայն նոր փուլ ձեր կարիերայում: Լավ են դասավորվում գործնական ուղևորությունները: Կարող է օգտակար լինել վաղեմի ծանոթությունները: Մարդիկ, ում դուք երբևէ օգնել եք, պատրաստակամորեն կաջակցեն ձեր:

Խոյ
Օրվա սկիզբը հաջող է անցնում: Հնարավորություն ունեք ինչ-որ հետաքրքիր բան անել, ցույց տալ ձեր տաղանդները: Չի բացառվում, որ կհիշեք ձեր վաղեմի նախասիրության մասին և նույնիսկ կարող եք ելք գտնել այն վերածել եկամտի աղբյուրի: Հարմար ժամանակ է, որպեսզի միավորվեք այն մարդկանց հետ, ովքեր կարող են աջակցել ձեր գաղափարները, օգնել ստեղծագործական ծրագրերի իրականացմանը։ Օրվա երկրորդ կեսը ավելի դժվար է լինելու: Հավանական են դժվարությունները: Հաճախ կարող են կոնֆլիկտներ առաջանալ: Չի բացառվում, որ վեճեր կլինեն նրանց հետ, ովքեր ձեզ համար հոգեհարազատ են:

Ցուլ
Օրվա սկիզբը բարդ կլինի: Չի բացառվում, որ պետք է փոխեք ծրագրերը, հետաձգեք հանդիպումները, որոնց անհամբեր սպասում էիք: Հաճախ շրջապատը հիասթափեցնում է: Դուք պետք է ուղղեք ուրիշների սխալները: Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը ուժեղանում է: Օրվա երկրորդ կեսին հավանական են հաճելի անակնկալները, անսպասելի լավ լուրերը: Երեկոն հարմար է ռոմանտիկ ժամադրության համար: Կարևոր հանդիպումներից առաջ հատուկ ուշադրություն դարձրեք ձեր արտաքին տեսքին: Եթե փորձեք կատարյալ տեսք ունենալ, ոչ ոք անտարբեր չի մնա:

Երկվորյակ
Կարևոր գործերը ավելի լավ է չհետաձգել: Ֆինանսական հարցերը ցանկալի է լուծել օրվա առաջին կեսին: Ինտուիցիայի խորհուրդներին կարելի է վստահել և՛ գործերում, և՛ անձնական հարաբերություններում: Դժվար թե ինչ-որ մեկը կարողանա ձեզ մոլորության մեջ գցել, ստիպել կատարել արարքներ, որոնց մասն հետո կզղջաք: Իսկ ահա ավելի ուշ նման բան կարող է պատահել: Դուք աջակցության կարիք կունենաք: Հարազատներին և այլ մտերիմ մարդկանց կարող է պետք գալ ձեր օգնությունը: Պետք է փոխեք ծրագրերը, որպեսզի օգնեք նրանց: Որոշ դեպքերում զգալի ծախսեր կառաջանան:

Խեցգետին
Մի հանձնվեք: Սովորականից ավելի հաճախ կարող են դժվարություններ առաջանալ, բայց դուք բավականաչափ ուժեր, գիտելիքներ և փորձ ուենք, որպեսզի դրանք հաղթահարեք։ Հիշեք, որ հուսալի դաշնակիցներ ունեք և ազատ կարող եք դիմել օգնության համար: Օրը հնարավորություն է տալիս շատ բան սովորել, ձեռք բերել փորձ, որը շուտով օգտակար կլինի : Հարցեր տվեք նրանց, ովքեր ավելի շատ գիտեն: Հնարավոր է, երեկոյան հասկանաք, որտեղ եք սխալներ թույլ տվել: Շտապեք ուղղել դրանք: Դա կօգնի ձեզ շատ դժվարություններ հաղթահարել ապագայում:

Առյուծ
Առավոտյան դժվար կլինի: Այդ ժամանակ հնարավոր են գործերի ուշացումներ, անսպասելի խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է ջանք թափել: Բայց շուտով իրավիճակը փոխվում է դեպի լավը: Օրվա երկրորդ կեսին կհաղթի դրական միտումների ազդեցությունը, որի շնորհիվ դուք սկսած գործը ավարտին կհասցնեք: Օրը հարմար է շփումների համար: Այդ ժամանակ լավ են ընթանում և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Դուք նույնիսկ համառ զրուցակցին կարող եք համոզել ձեր ճշմարտացիությունը:

Կույս
Օրվա սկզբին զգույշ եզեք: Այս բարդ ժամանակներում, երբ շատ բան կըթանա ոչ այնպես, ինչպես ցանկալի կլիներ ։ Դուք սուր եք արձագանքում ցանկացած անհաջողության, կարող եք զայրանալ մանրունքներից: Մյուսների համար դժվար է գործ ունենալ ձեզ հետ: Հնարավոր են տարաձայնությունները: Փորձեք կոնֆլիկտներ չառաջացնել: Եթե դրանք առաջանան, հարաբերությունները վերականգնելը դժվար կլինի: Ավելի ուշ իրավիճակը միանգամից կփոխվի դեպի լավը ։ Պարզ կդառնա, թե ինչպես պետք է իրականացնել ծրագրերը:

Կշեռք
Օրը անհանգիստ, բայց բարենպաստ կլինի։ Ամենայն հավանականությամբ, դուք պետք է ավելի մեծ ջանաքեր թափեք, որպեսզի ցանկալի արդյունքի հասնեք, սակայն ջանքերը ապարդյուն կլինեն: Շրջապատը կարող է սովորականից ավելի հաճախ խառնվել ձեր գործերին, և դա օգտակար կլինի: Ստիպված չեք լինի միայնակ լուծել բոլոր խնդիրները: Լավ օր է գնումների և ֆինանսական գործարքների համար: Գործերում ինտուիցիան ձեզ հուսախափ չի անի: Իսկ ահա անձնական հարաբերություններում դրա խորհուրդներին ավելի լավ է չապավինել: Դուք հաճախ ցանկալին իրականության տեղ եք ներկայացնում, չեք նկատում այն, ինչ արժե ուշադրություն դարձնել:

Կարիճ
Մի շտապեք: Առավոտյան դժվար կլինի կենտրոնանալը, ուստի սխալներ անելու հավանականությունը այդ ժամանակ մեծ է ։ Ավելի լավ է չընդունել կարևոր որոշումներ, խուսափել ռիսկի դիմելուց: Ավելի ուշ բարենպաստ կլինի բանակցությունների ու գործարքների կնքման, ինչպես նաև պոտենցիալ գործատուների հետ հանդիպումների համար: Երեկոն հարմար է, որպեսզի մտածեք ապագայի ծրագրերը: Դուք ճիշտ եք գնահատում ձեր ուժերը, հասկանում եք, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները:

Աղեղնավոր
Օրը հարմար է բարդ որոշումներ կայցնելու և կարևոր հարցեր քննարկելու համար: Ոչինչ չի վրիպում ձեր աչքից,հաշվի եք առնում բոլոր գործոնները՝ուշադրությունից բաց չթողնելով ոչ մի մանրուք: Հետևողականությունը թույլ է տալիս ճիշտ հետևություններ անել շրջապատի արարքների ու խոսքերի մասին : Որոշ Աղեղնավորներ պատահաբար կբացահայտեն ուրիշների գաղտնիքները կամ շատ օգտակար ինֆորմացիա կստանան: Կարելի է ապագայի ծրագրեր կաուցել: Կարող եք քննարկել դրանք ձեր մտերիմների հետ։ Այն մարդիկ,ում փորձին և գիտելիքներին վստահում եք, կկիսեն հետաքրքիր գաղափարներով: Հնարավոր են անսպասելի առաջարկներ, որոնք վերաբերում են արվեստին և ձեր նախասիրություններին և հետաքրքրություններին:

Այծեղջուր
Օրը այնքան էլ վատ չէ։ Եթե նկատեք ոչ միայն խնդրիները,այլ նաև նոր հնարավորությունները, շատ բան կարեղ եք փոխել դեպի լավը։ Թյուրիմացություններից դժվար թե հաջողվի խուսափել, բայց դրանք տհաճ հետևանքներ չեն ունենա և շուտով պարզապես կմոռացվեն: Չի բացառվում հաճելի ծանոթությունները: Դրանք կարող են ռոմանտիկ շարունակություն ստանալ, եթե դուք ստեղծագործական նախաձեռնություն ցուցաբերեք: Ինչ վերաբերում է անձնական հարաբերություններին, կարող եք ապավինել ինտուիցիային: Այն ձեզ հուսախափ չի անի: