ՖՈՏՈ. Ով էր 18 տարեկան այն երիտասարդը, որ զարհուրելի կերպով՝ կյանքից զրկել էր Նվարդին

Fast Change
Կապ Fast Change Ադմինի հետ

Նախ նշենք, որ ՆԳՆ Քրեական ոստիկանության, Կոտայքի և Արմավիրի մարզային վարչությունների, Կոտայքի, Հրազդանի, Նաիրիի և Վաղարշապատի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Նվարդ Նալչաջյանին սպանել է Արմավիրի մարզի Փարաքար գյուղի 18-ամյա մի բնակիչ՝

Հունիսի 20-ի ժամը 21.20-ին Արմավիրի մարզի Մերձավան գյուղի Երևանյան խճուղու շենքերից մեկում նա հայտնաբերվել, ձերբակալվել և, Նվարդ Նալչաջյանի «Միցուբիշի» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ խոստովանել է, որ նշված հանցանքը կատարել է ինքը՝

Փարաքար գյուղի բնակիչ, 18-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին, որտեղ նա ցուցմունք է տվել՝ հայտնելով դիակի գտնվելու վայրը: Փարաքար գյուղի չշահագործվող քարի արտադրամասի հարակից ձորակում հայտնաբերվել է դիակը՝ ձեռքերը, ոտքերն ու բերանը կպչուն ժապավենով կապկպված՝

Մարդկանց հետաքրքրում է թե ով է այդ 18 ամյա տղան, որ այն էլ այդ տարիքում նման վայրագության է գնացել․․ Ըստ տեղեկությունների նա մեղսունակ է ճանաչվել։ Հավելենք, որ հաճախակի են դարձել դեպքերը, երբ պատանիները, այնպիսի հացագործություններ են կատարում, որ ապշում ես։ Այս առումով պետք է շատ զգույշ լինենք ու հետևողական՝