Պուերտո Ռիկոցի, բայց արմատներով հայազգի, իր մեջ հայի արյուն ունեցող հայտնի դերասան Օսվալդո Ռիոսի մայրը, խոսել է իր հայկան արմատների մասին ու պատմել․․
Թե ինչպես են նրանք հայտնվել հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա՝ սեփական հայրենիքից․․
Նախ նշենք, որ դերասանի ծնողներն են՝ նույնանուն Օսվալոդո Ռիոսը, և Նելլի Ալոնսոն՝ ում իսկակն անուն ազգանունն է ՝ Սոնյա Կետիկյան։ Նրա նախնիները գաղթել էին Հարավային Ամերիկա․․
Տիկին կետիկյանն ասել է, որ իր նախնիեները սերում են Արևմտյան Հայաստանից, նա պատմել է, որ իր պապն ու տատը սպանվել էին, իսկ մորն ու մորաքրոջը հաջողվել էր կենդանի մնալ ու փրկվել՝ Օսմանյան կասրության կողմից իրականացված ցեղասպանությունից․․
«Մայրս հաճախ էր մեզ պատմում այդ դաժան օրերից։ Նա ասում էր՝ մեզ փրկել է հորեղբայրս։ Նա՝ տանը թաքցրած մեծ կարողություն ուներ, նույնիսկ ոսկե ձուլակտորներ։ Երբ իմացավ, որ մեր ընտանիքին ձերբակալել են ու պատրաստվում են աքսորել, իսկ հորս արդեն սպասնել էին, հորեղբայրս մեզ իր խնամքի տակ վերցրեց։ Տարիներ հետո, պարզեցինք, որ նա հնարավորություն ուներ՝ իր կապերի ու կարողության շնորհիվ փախչել, սակայն որոշում կայացրեց մնալ մեզ հետ․․
Նա առաջարկել էր իր ունեցած ոսկիները, ողջ կարողությունն ու իր ձրբակալումը՝ որպես հեղինակություն ունեցող հայի, պայմանով, որ մայրիկիս, ինձ և քրոջս բաց կթողնեն։ Մայրս գաղթի ճանապարհին՝ մահացավ ու մեզ մեկ այլ հայկական ընտանիք իր խնամքի տակ վերցրեց ու իրենց հետ տարավ հեռավոր Ամերիկա»․ հիշելով ու մեջբերելով իր մոր խոսքերը պատել է տիկին Կետիկյանը՝ հավելելով, որ․․
Ինքն այժմ երջանիկ է, որ որդին՝ Օսվալդոն, վերադառնալու է իր արմատները՝ կերտելով ու մարմնավորելով Սասունցի Դավթի կերպարը․․
Ես ամեն ինչ կանեմ, որպեսի հնարավորության դեպքում, որդուս հետ ժամանեմ Հայաստան՝ տեսնելու ու մասնակից լինելու այդ կարևոր ֆիլմի նկարահանումներին։ Քանի որ կարծում եմ՝ հայերը պետք է միշտ հիշեն, որ իրենք Սասունցի Դավթի ազգն են ու ոչինչ չի կարող հաղթել նրանց․․․