Օգնության ԱՂՈԹՔ

Fast Change
Կապ Fast Change Ադմինի հետ

Եթե դուք օգնության կարիք ունեք, կամ օգնության կարիք ունեն Ձեր սիրելիները, եթե դժվար ժամանակներ եք ապրում, եթե անհույս եք…՝ կարդացեք այս աղոթքը մեր ՏԵՐ ԱՍՏԾՈՒՆ…

Քո խաչը թող ապավեն լինի, Տե՜ր Հիսուս, երբ Հոր փառքով երևաս լուսավոր ամպերի վրա: Այն ժամանակ թող ամոթով չմնանք մենք` քեզ հուսացողներս, այլ քո մեծ զորությամբ ուրախանանք` քո աջ կողմը բազմած` որպես լույսի որդիներ և փրկության ժառանգորդներ:

Օգնի՛ր մեզ, Տե՜ր, օգնի՛ր մեզ, ո՜վ մեր փրկիչ Աստված, քո մեծ անվան փառավորության համար, Տե՜ր, փրկի՛ր մեզ և քավի՛ր մեր մեղքերը, քո սուրբ անվան համար: Սուրբ և պատվական խաչիդ հովանու տակ պարսպված և խաղաղության մեջ պահիր քեզ ապավինած և քեզ հուսացող ժողովրդին: Փրկի՛ր մեզ տեսանելի և անտեսանելի թշնամիներից: Արժանի արա, որ գոհությամբ փառավորենք քեզ, Հորդ և Սուրբ Հոգու հետ միասին, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:

Ամեն: