Տանջող գլխացավի ժամանակ , պետք չէ փրկություն փնտրել դեղահաբերի մեջ, կարելի է փորձել կետային մերսումը: Եթե անգամ այն ձեզ չօգնի, համենայն դեպս չի էլ վնասի: Մերսումը պետք է սկսել մատների ծայրերց, որոնք պետք է մերսել առանձին-առանձին’ 30 վայրկյան: Հետո պետք է մերսել ոտքերի մատների ծայրերը: Այդ պարզ միջոցը ընդունակ է ոչ միայն դադարեցնել գլխացավը, այլ նաև սրտխառնոցը:
Եթե գլխացավը չի դադարում, ապա փորձեք մերսել աչքերի ծայրից 2 սանտիմետր հեռավորության վրա գտնվող հատվածները: Այն պետք է տևի 3 րոպե: Անհրաժեշտ է միջնամատով, շրջանաձև շարժումներով մերսել 5 վայրկյան, հետո՝ հակառակ ուղղությամբ: Սա կրկնել մինչև 6 անգամ:Այնուհետև պետք է մոտ 3 րոպե մերսել գլխի ճակատային հատվածը: Դրանից հետո’ ականջի բլթակի ետևի կողմից գանգի ստորին մասը:Այն մարդիկ, ովքեր կիրառում են կետային մերսումը, կարող են վկայել, որ կան նաև այլ կետեր, որոնց մերսումը վերացնում է գլխացավը և կան կետեր, որոնք մերսմամբ վերանում է տարբեր հատվածների ցավը: Դա իրոք այդպես է, չէ՞ որ մարդիկ տարբեր են: