Գիշերը Երևանում լարված է եղել. Մահացել է 25-ամյա հետիոտնը․ Նա հայտնի ԲԿ-ի տիրոջ թոռն էր. ՎԻԴԵՈ

Fast Change
Կապ Fast Change Ադմինի հետ

Գիշերը Երևանում լարված է եղել. Մահացել է 25-ամյա հետիոտնը․ Նա հայտնի ԲԿ-ի տիրոջ թոռն էր. ՎԻԴԵՈ

Այսօր՝ օգոստոսի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 65-ամյա Աշոտ Խ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում՝ 31 Ա շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, Երևանի բնակիչ 25-ամյա Զորիկ Գ.-ին․ հայտնում է Shamshyan.com-ը։Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվում Ոստիկանության Արաբկիրի բաժին, որ վրաերթի ենթարկվածը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։