Նախ համառոտ հիշեցնենք, որ NEWS.am-ը հղում անելով Պաշտպանության նախարարությանը՝ հաղորդել էր, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին՝
Տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում․․․
Պաշտպանության նախարարությունից հաղորդում են, որ վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ: Տվյալներն այս պահին ճշգրտվում են․․․Այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարությունը․․․«Մյուսներն ունեն ծանր, միջին ու թեթև աստիճանի վնասվածքներ»,- նշվում են գերատեսչությունից․․․Հավելենք, որ համացանցում լուրեր են շրջանառվում այն մասին, որ զոհերի ու վիրավորների մեջ կային թե ժամկետային ու թե պայմանագրային զինծառայողներ, բայց ճիշտ կլինի, որպեսզի սպասենք պաշտոնական տեղեկատվությանը ու չճշտված աղբյուրներից տեղեկություններ չտարածենք