ArmlurTv-ի հյուրը դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն է: StarNews-ը հետևել է զրույցին:
Անահիտը խոսեց վերջին շրջանի շոուբիզնեսյան կորուստների(Հայկո,Արա Մարտիրոսյան,Ալիկ Հակոբյան) մասին և իր ապրումները փորձեց ներկայացնել:
«Մտերիմ մարդու կորուստը շատ դժվար բան է,ինձ մոտ էս տարին կորուստը կորուստի վրա եղավ, շատ անսպասելի էր, շատ անժամանակ, անարդար ու ցավոտ: Գիտեք, յուրաքանչյուր մարդու մոտ նուրբ կետեր կան, որ դրա մասին խոսելը դժվար է, դա շատ անձնական է ու ցավոտ: Դրանք անձնական ապրումներ են, որոնց մասին ես չեմ կարողանում նորմալ արտահայտվել: Վերջերս հետևորդներիցս մեկը հարցրեց`ինչպես եք կարողանում ժպտալ, ես չալարեցի, երկար նամակ գրեցի, որ երբեք չի կարելի մարդուն ուղղորդել`ինչպես սգա: Պատերազմից հետո մենք անդառնալի կորուստներ ունեցանք:Յուրաքանչյուրն իր կերպ է սգում ու ցավն ապրում: Շատ կարևոր է, որ մարդիկ մեկը մյուսին չպիտակավորեն և չփորձեն ուղղորդել`ինչպես սգալ և տանել իր հարազատի կորուստը»: