
Նկարում Թումանյանի թիֆլիսյան տան պատից կախված դեղերի փոքրիկ պահարանն է։ Գրողի մшհից հետո, սակայն, դեղատուփում այլևս դեղեր չեն պահվել:
Դրանում մինչեւ անցյալ դարի 40-ականները պահվել է բանաստեղծի սիրտը: Թումանյանը մահանում է Մոսկվայում։ Նրա կողքին են լինում 10 երեխաներից երեքը: Թումանյանի մшհից հետո նրա որդին դիшհերձարանից վերցնում է հոր սիրտը:
Արեգը եղբորը նամակ է գրում. «Ես չուզեցի հայրիկի բարի սիրտը թողնել, թաքուն վերցրեցի։ Ճիշտ է, շատ հանդուգն պիտի լինել, որպեսզի գողանալ այն սիրտը, որը գրկում է ամբողջ աշխարհը, բայց հայրիկի սուրբ սիրտը թող լինի մեր տանը»: Գրողին հուղարկավորում են Թիֆլիսի Խոջիվանքի պանթեոնում, իսկ սիրտը՝ ավելի քան 20 տարի պահում տանը:
Նկարում Թումանյանի թիֆլիսյան տան պատից կախված դեղերի փոքրիկ պահարանն է։
Այն սենյակում, որտեղ դեղատուփն է լինում, Թումանյանի մահից հետո մի գիշեր այնտեղ գիշերում է Ավետիք Իսահակյանը։ Թումանյանն ու Իսահակյանն այդ տանը չէին հանդիպել: Թիֆլիս այցելած Իսահակյանը գալիս է Թումանյանի ընտանիքին հյուր, զրույցի են բռնվում, և ուշ ժամի պատճառով նա որոշում է մնալ:
Պառկում է թախտին ու ամբողջ գիշեր չի կարողանում քնել: Առավոտյան վեր է կենում փոթորկված, հոգնած ու անհանգիստ։ Երբ իմանում է հանճարի սրտի պատմությունը, հասկանում է անքնության պատճառը. «Ամբողջ գիշեր Օհաննեսի սրտի հետ էի, դրա համար էլ չքնեցի»: Շատ հուզված դուրս է գալիս սենյակից և խորհուրդ է տալիս տանը չպահել սիրտը:
Թումանյանի սիրտը հասնում է Երևանի Բժշկական ինստիտուտ, ուր բանաստեղծի կինը համաձայնում է ուղարկել՝ հիշելով Իսահակյանի խորհուրդը: Եվ միայն
1994 թվականին ի կատար է ածվում Թումանյանի երազանքը։ Դսեղի հայրական տան բակի հողը կարոտով ընդունում է հայոց մեծ բանաստեղծի սիրտը։