Ժողովուրդ հլը օգնեք հասկանամ, բանկի դիմացից բումաժնիկ եմ գտել, մեջը 2000 եվրո, ինչ որ եվրոպացու անունով բանկի քարտ, չեմ ուզում վերադարձնեմ, կարողա՞ բռնվեմ

Fast Change
Կապ Fast Change Ադմինի հետ

Գնացել էի բանկ մուծում անելու: Գործս վերջացրի ու դուրս եկա, մեկ էլ աստիճանի անկյունում բումաժնիկ տեսա, մոտիկացա վերցրի, ուզում էի տանեի տայի անվտանգության աշխատողին: Մեկ էլ աչքս ընկավ, որ մեջը շատ փող կա՝ 2000 եվրո, բանկի քարտ՝ ինչ որ եվրոպացու անունով: Անմիջապես կենտրոնացա:Էդ փողը ինձ Աստվածա ուղարկել: Ոչ մեկը չտեսավ, որ ես վերցրի բումաժնիկը: Մի քիչ բանկի կողքերը ֆռֆռացի, մտածեցի, որ կորցնողը հետ գա կտամ: Բայց ոչ մեկ հետ չեկավ: Սուս ու փուս դրեցի պայուսակիս մեջ ու գնացի տուն:Բայց հիմա մի բան եմ ուզում հասկանամ. եթե չվերադարձնեմ, կբռնվե՞մ: Թե հլը ձեռ չտամ փողին, մի քիչ էլ սպասեմ: Մի հատ օգնեք հասկանամ: Պատկերացրեք իմ փոխարեն դուք էիք գտնում, ի՞նչ կանեիք: Մենակ չասեք, որ վազելով տանելու էիք ու հանձնեիք: