Կապ Fast Change Ադմինի հետ
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել զինված ապստամբության կոչի համար: Այս մասին հայտնել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեից:
Նշվում է, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի անունից տարածվող պնդումները որևէ հիմք չունեն, ուստի այդ հայտարարությունների հետ կապված` ՌԴ ԱԴԾ-ն քրեական գործ է հարուցել` զինված ապստամբության կոչի փաստով:
«Պահանջում ենք անհապաղ դադարեցնել հակաիրավական գործողությունները»,- հայտնել են գերատեսչությունից