Զnհված երեխաների մյուս եղբայրը գլխի բեկորային վնшսվածք ունի, մայրը` օնկոլnգիական հիվանդություն. ընտանիքը տուն է փնտրում

Fast Change
Կապ Fast Change Ադմինի հետ

Բռնի տեղահանված արցախցիների հարցերով կամավոր հիմունքներով զբաղվող Աննա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եկեք էլի, ահավոր շտապ գործ ունենք.
Մասիս քաղաքում շտապ բնակարան է պետք՝ զոհված բալիկների ընտանիքի համար: Հրաշքով փրկված երրորդ եղբայրը վեց տարեկան է ընդամենը, բեկորային վնասվածք ունի գլխում, առաջին վիրահատությունն արված է, երկրորդին են սպասում, բալիկը ամեն ինչ տեսել է ու նաև հոգեբանի կարիք ունի, նրանց մայրիկն էլ օնկոլոգիական խնդիր ունի: Բնակարանի համար կվճարվի»: