Քայլեր պետք է ձեռնարկել` կախված այն բանից, թե քնկոտությունը ինչ հաճախականությամբ է հետապնդում մարդուն՝ ժամանակ առ ժամանա՞կ, թե՞ անընդհատ և տևական ընթացքով՝
Այս եղանակին, սովորաբար ավելի ու ավելի շատ մարդիկ են ցերեկային քնկոտություն զգում։ Սեչենովյան համալսարանի քնի բժշկության բաժնի վարիչ Միխայիլ Պոլուեկտովն ասել է, թե ինչպես կարելի է հաղթահարել այդ վիճակը՝
Մասնագետի խոսքով` եթե քնկոտությունը կապված չէ քնի ռեժիմի խանգարման կամ որևէ հիվանդության հետ, ապա այդ դեպքում կօգնի մի բաժակ սովորական սուրճը։
«Ցերեկային քնկոտության դեմ մի միջոց կա, որի մասին բոլորը գիտեն։ Այն ազդում է մարդկանց, մկների, ուտիճների և անգամ ձկների վրա՝ կոֆեինը՝
Այդ քիմիական նյութը նվազեցնում է բոլոր կենդանի էակների քնկոտությունը»,- ասել է Պոլուեկտովը Spu․ tnik ռադիոկայանին տված հարցազրույցում։ Իսկ եթե քնելու ցանկությունը հետապնդում է ոչ թե մեկ օր, այլ շարունակաբար, ուրեմն պետք է փոխել քնի ռեժիմը՝
Եթե ցերեկային քնկոտությունը պահպանվում է անգամ այն ժամանակ, երբ գիշերը նորմալ քնում եք, ուրեմն պետք է դիմել բժշկի, քանի որ քնկոտությունը կարող է դեպրեսիայի նշան լինել, որը հաճախ սրվում է աշնանը։ Դեպրեսիան բավականին տարածված վիճակ է, հանդիպում է մարդկանց տասը տոկոսի մոտ։ Հաճախ դեպրեսիան կարող է արտահայտվել ընդհանուր թուլության զգացողությամբ, որը մարդիկ մեկնաբանում են որպես քնելու ցանկություն»,-պարզաբանել է Պոլուեկտովը։
Նրա խոսքով` արևի վառ լույսի պակասը նույնպես կարող է նպաստել քնկոտությանը։