Լոլիկի առողջարար հատկություններն ընդգրկում են լավ տեսողությունը, աղիների առողջությունը, նորմալ ճնշումը, շաքարախտի բուժումը, մաշկային խնդիրներից ազատվելը և միզուղիների ինֆեկցիաների դեմ պայքարելը: Լոլիկը, որը համարվում է և՛ միրգ, և՛ բանջարեղեն, աշխարհի բոլոր խոհանոցների անբաժանելի մասն է կազմում: Այն պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք պայքարում են քաղցկեղի տարբեր տեսակների դեմ: Լոլիկը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով, ունի պաշտպանական մեխանիզմ սրտանոթային հիվանդությունների դեմ:
Հակաօքսիդանտների մեծ աղբյուր, վիտամինների և հանքանյութերի աղբյուր է, բարելավում է տեսողությունը, աղիների առողջություն, կարգավորում է բարձր ճնշումը, առողջ մաշկ, բուժում է շաքարախտի երկրորդ տեսակը, լուծում է լեղապարկի քարերը, կանխում է միզուղիների տրակտի ինֆեկցիաները, պայքարում է ծխախոտի ծխի ազդեցության դեմ, կրճատում է խոլեստերինը և պաշտպանում է սիրտը:
Սակայն չնայած այս բոլոր դրական կողմերին, լոլիկը ունի նաև մի շարք հակացուցումներ:
Կա մարդկանց բավականին մեծ խումբ, ում հակացուցված է լոլիկը և կան շատ մարդիկ, ովքեր սխալ են այն օգտագործում այն` վնաս պատճառելով օրգանիզմին:
— Լոլիկներից (և այլ գունավոր բանջարեղեններից) պետք է զգուշանան ալերգիա ունեցող մարդիկ: Որոշներին ընդհանրապես արգելված է լոլիկը:
— Լեղապարկային քար ունեցող մարդկանց հակացուցված է լոլիկ օգտագործելը, քանի որ այն կարող է սրել իրավիճակը: Լոլիկն առաջացնում է լեղեթորման ուժեղ ազդեցություն:
— Եթե Դուք պրոբլեմներ ունեք միզասեռական համակարգում, ապա շատ լոլիկ ուտել չի կարելի: Թրթնջկաթթուն վատ է ազդում ջրաաղային նյութափոխանակության վրա: Եփված և պահածոյացված լոլիկները հանգեցնում են երիկամներում քարերի աճին:
— Ստամոքսի խոցի և բարձր թթվայնությամբ գաստրիտի դեպքում չի կարելի տարվել լոլիկով: Սրման ընթացքում պետք է ամբողջությամբ բացառել սննդակարգից:
— Արյան բարձր ճնշում և այլ սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց չի խրախուսվում օգտագործել պահածոյացված և մարինացված լոլիկներ:
— Նրանք, ովքեր պահում են դիետա, խորհուրդ չի տրվում լոլիկն ուտել հացի, ձկան, ձվի և մսի հետ: Լոլիկի և հացի օգտագործման միջև ընդմիջումը պետք է տևի մի քանի ժամ:
— Ինչպես նաև, խորդհուրդ չի տրվում սնունդ ընդունելուց հետո խմել լոլիկի հյութ: Այն կարելի է խմել ուտելուց հետ առնվազն 30 րոպե հետո: