Հորմոնը, որն առաջացնում է մարդկային պտուղը, մեղավոր է հղի կանանց առավոտյան սրտխառնոցի համար, վկայում է այն հետազոտությունը, որը ճանապարհ է բացում դրա հնարավոր կանխարգելման եւ բուժման հարցում։ Սրտխառնոցով եւ փսխումով տառապում է հղի կանանց մոտ 70 տոկոսը, նշվել է այն հետազոտությունում, որը հրապարակվել է Nature ամսագրում Մեծ Բրիտանիայի, ԱՄն եւ Շրի Լանկայի գիտնականների կողմից։
Սրտխառնոցը եւ փսխումը (hyperemesis gravidarum) ամենավատ դեպքերում այնքան ուժեղ են, որ կանայք չեն կարողանում նորմալ ուտել եւ խմել։
«Մեղավորը այն հորմոնն է, որն արտադրում է պտուղը՝ սպիտակուց, որը հայտնի է որպես GDF15,- նշել են գիտնականները։- Բայց այն, թե որքան վատ է իրեն զգում մայրը, կախված է պտղի արտադրած հորմոնի քանակության եւ մինչեւ հղիությունը մոր օրգանիզմի վրա այդ հորմոնի ազդեցության համադրությունից»։
Այս արդյունքին հասնելու համար թիմն ուսումնասիրել է այն կանանց տվյալները, որոնք մասնակցել են մի քանի հետազոտությունների։
Նրանք օգտագործել են մոտեցումների համադրություն, ներառյալ մարդու գենետիկան, հղի կանանց արյան մեջ հորմոնների չափման նոր միջոցները եւ բջիջների եւ մկների վրա կատարված հետազոտությունները։
«Այս հայտնագործությունը մատնանշում է հղիության ժամանակ հիվանդությունների կանխման պոտենցիալ միջոցի մասին մայրերի GDF15-ի վրա մինչեւ հղիությունն ազդելու միջոցով, որպեսզի բարձրացվի նրանց դիմադրողականությունը»,- հայտարարել են Քեմբրիջի համալսարանում։