ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՑ․ Մանրամասներ
ՀՀ Ոստիկանությունը նոր հաղորդագրություն է տարածել աղմկահարույց դեպքի հետ կապված։
Հարգելի’ գործընկերներ, քաղաքացիներ,
Քանի որ բազմաթիվ զանգեր եմ ստանում համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա, տեղեկացնում եմ, որ ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: Նա այս պահին ՆԳՆ Ոստիկանությունում է:
Պաշտոնական խողովակներով կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն:
Միաժամանակ, հորդորում եմ չտարածել տեսանյութը՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը։,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։