Ծիրանը համարվում է Հայաստանի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը՝ զիջելով միայն Արարատին և նռանը:
Ծիրանը բացի անուշահամ միրգ լինելուց, օժտված է նաև մի շարք օգտակար և առողջարար հատկություններով։ Ստորև կներկայացնենք ծիրանի օգտակար հատկությունները ու հակացուցումները։
— օգտակար է սրտի և անոթների համար
— ծիրանի մեջ պարունակվում է մեծ քանակությամբ կարոտին, որն օգնում է պաշտպանել օրգանիզմը միզածորանի, ստամոքսի և թոքերի քաղցկեղից,
— օգնում է բրոնխիտի դեմ,
— խթանում է ուղեղի աշխատանքը,
— ծիրանը կանխարգելում է լյարդի ճարպակալումը և վերականգնում բջիջները,
— եթե օրական օգտագործեք գոնե 100 գ ծիրան, ապա կարելի է անցավ և արագ ազատվել մարսողության հետ կապված պրոբլեմներից:
Ինչպես և ցանկացած միրգ կամ բանջարեղեն, ծիրանը ևս ունի հակացուցումներ։
— շաքարային դիաբետ ունեցողներին չի կարելի մեծ քանակությամբ ծիրան ուտել։
— այն չի կարելի չարաշահել նաև աղեստամոքսային տրակտի խնդիրներ ունեցողներին։
— ծիրանն ալերգիկ է, այն կարող վքնածություն, քոր, հազ ու մի շարք այլ ախտանիշներ առաջացնել։