Բժիշկը խոսել է նեղ ջինս կրելու հետևանքների մասին

Fast Change
Կապ Fast Change Ադմինի հետ

Նեղ ջինսե տաբատները (skinny jeans) կարող են հանգեցնել առողջական խնդիրների, ասել է մաշկաբան և կոսմետոլոգ Ալեքսանդրա Ֆիլևան։ Նա Life-ի հետ զրույցում զգուշացրել է նման հագուստ կրելու հետեւանքների մասին։

Նրա խոսքով, եթե հաճախ և երկար ժամանակ նման տաբատ հագնեք, ապա կոնքի հատվածում և ստորին վերջույթներում արյան շրջանառությունը կարող է խախտվել, ինչը կարող է առաջացնել ցավ, թմրություն և անհանգստություն ոտքերում:

«Սակայն սարսափ պատմություններն այն մասին, որ նեղ ջինսերը կարող են անպտղություն առաջացնել, բժշկական ապացույցներ չունեն. դրա համար անհրաժեշտ է նեղ տաբատ հագնել շուրջօրյա, առանց դրանք հանելու նույնիսկ մեկ վայրկյան», – բացատրել է նա:

Նա խոսել է վտանգավոր այլ հետևանքի մասին ևս։

«Մյուս խնդիրը ոչ թե այդ տիպի տաբատներն են, այլ դրանց չափերը: Եթե ​​դուք պարբերաբար հագնում եք ստամոքսը ձգող տաբատ, դա կարող է հանգեցնել մարսողական համակարգի ոչ պատշաճ աշխատանքի՝ ստամոքսահյութը կնետվի կերակրափող, և մարդը կսկսի այրոց ունենալ»,- ասել է բժիշկը։