Կապ Fast Change Ադմինի հետ
Ձնահյուսի տակ մնացած 20-ամյա զինծառայող Բենիամին Մանուչարյանը Արարատի մարզի Այնթափ գյուղից էր, դժբախտ դեպքը նրա զորացրման օրն է տեղի ունեցել: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Այնթափի վարչական շրջանի ղեկավար Գեղամ Հովհաննիսյանը:
Բենիամինը տան ավագն էր, ունի իրենից փոքր քույր եւ եղբայր:
Ավելի վաղ, ՀՀ ՆԳՆ փերկարար ծառայությունից հայտնել էին, որ հունվարի 14-ին, ժամը 14։20-ի սահմաններում Ցղունի գյուղի վարչական տարածքում ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառաող Բենիամին Մանուչարյանի դին (ծնված 2003 թ․)։