Մրցահարթակում արել եմ այդ պահին ամենաանհնարինը. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան

Fast Change
Կապ Fast Change Ադմինի հետ

«Եվրոպայի առաջնությանը պատրաստվելու համար շատ քիչ ժամանակ է եղել: Երկու հավաք ենք անցկացրել: Սա շատ քիչ էր, որ մրցմանը 100 տոկոսանոց պատրաստ լինես: Մրցահարթակում արել եմ այդ պահին ամենաանհնարինը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը:

Նրա խոսքով, այն կիլոգրամները, որ բարձրացրել էր Սոֆիայում Եվրոպայի առաջնության ժամանակ, իր կիլոգրամը չէր, իր առավելագույնը չէր։

«Պետք է ուղղել բոլոր սխալները, որպեսզի հետագայում չկրկնվեն։ Փառք Աստծո, որ թեկուզ այս կիլոգրամներով կարողացա դառնալ Եվրոպայի չեմպիոն»,- ասաց Գ.Սահակյանը:

Նա հայտնեց, որ Փարիզ-2024- ի օլիմպիական խաղերը բաց կթողնի, քանի որ չի մասնակցել 73 կգ քաշայինների պայքարին. «Ժամանակը շատ քիչ է, որ տեղափոխվեմ 73 կգ քաշայինների կարգ և կարողանամ կիլոգրամներ բարելավեմ: Չեմ շտապում, ամեն ինչ առջևում է»։

Սոֆիայում անցկացված Եվրոպայի առաջնության 67 կգ քաշային կարգում Գոռ Սահակյանը երկամարտում հավաքեց 311 կգ (140+171 կգ)՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն։ Պոկում վարժությունում նա նվաճեց փոքր արծաթե մեդալ, իկս հրում վարժությունում՝ փոքր ոսկե մեդալ։