Գևորգ էմինի ամուսնությունը Վահան Տերյանի դստեր հետ հենց իր՝ Էմինի բնորոշմամբ բախտորոշ եղավ գրողի համար․ Տերյանները դարձան նրա ոգեշնչման աղբյուրը, նրա բանաստեղծական ուղու կանխորոշողները, հաջողության բանալին և անգամ նրա փրկիչները։Քչերը գիտեն, որ Ավետիք Իսահակյանը մի անգամ Գևորգ Էմինին փրկեց ռազմաճակատ մեկնելուց ու ահա թե ինչպես տեղի ունեցավ այս պատմությունը։
1942թ․, Գևորգ էմինը պետք է բժշկական ստուգում անցներ, որպեսզի մեկներ ռազմաճակատ ու իր մասնակցությունն ունենար երկրորդ համաշխարհային պատերազմում։ Թվում էր, թե ամեն բան արդեն կանխորոշված է, սակայն Տերյանների ընտանիքը չէր պատրաստվում իրենց դստեր՝ Նվարդի, ամուսնուն թույլ տալ մեկնել ռազմաճակատ ու ամենայն հավանականությամբ Նվարդին թողնել այրի։
Այդ ժամանակ էր, որ կարիք կար ազդեցիկ որևէ մեկի խոսքի ու միջամտության ու այս գործի բարեհաջող ավարտն իր ձեռքն առավ Ավետիք Իսահակյանը։
Ավետիք Իսահակյանն իրեն համարում էր Վահան Տերյանի մտերիմ ընկերը ու նրա խնդիրներին վերաբերվում այնպես, ինչպես սեփական խնդիրներին։ Նա ևս չէր կարող թույլ տալ, որ իր ընկերոջ սիրելի դուստրը մնար առանց ամուսնու։
Իսահակյանը անմմիջապես մեկնեց հիվանդանոց, նա ծանոթացավ բժշկական անձնակազմի հետ և նրանց հորդորեց Գևորգ Էմինին ոչ մի կերպ ռազմաճակատ չուղարկել։ Վարպետի միջամտությունն իր դերն ունեցավ։ Էմինին ախտորոշեցին 12 մատյա աղիքի խոց ու արգելեցին մեկնել ռազմաճակատ։ Այսպես ի շնորհիվ Տերյանների ու նրանց նվիրյալ ընկեր Ավետիք Իսահակյանի Գևորգ էմինն ազատվեց վաղաժամ մահից։
Չնայած Տերյանների մեծ դերի ու նշանակության, ի վերջ Գևորգ Էմինն ու Նվարդը բաժանվեցին։ Ականատեսները նշում են, որ դա ամենաարժանապատիվ ապահարզանը չէր և դրանից հետո Նվարդ Տերյանը վարակվեց տուբերկուլյոզով և նույնիսկ ստացավ հաշմանդամության կարգ։ Գևորգ Էմինն ապահարզանից հետո համալրեց ամենացանկալի փեսացուների շարքն ու ունեցավ բազմաթիվ սիրուհիներ, սակայն 8-9 տարի չամուսնացավ՝ չցանկանալով ընկնել նորից ընտանեկան հոգսի բեռի տակ։
Աղբյուր՝ iammedia.am