«Ի՞նչ ես ուզում, մուրացիկ»․ հարսի ու սկեսուրի հանդիպումը. Հատված Ակսել Բակունցի կյանքից

Fast Change
Կապ Fast Change Ադմինի հետ

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ՄԱՅՐՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԻՄԱՑԱՎ…

Չիմանալով «ֆեմինիստ» բառը՝ հենց այդպիսին էր նաև Բակունցի կինն ու գլխավոր մուսան՝ Վարվառա Չիվիջյանը։ Գրողը երկու անգամ է նրան ամուսնության առաջարկ արել։1923 թ․-ին Խարկովում աղջիկը մերժել է նրան՝ ասելով․ «Իմ առջև հաստատ նպատակ եմ դրել ստանալու բարձրագույն կրթություն և մինչև ինստիտուտն ավարտելը չեմ կամենում կյանքս կապանքների մեջ դնել»։

Վարյայի պատասխանը շատ է դառնացրել Բակունցին, նրանք որոշ ժամանակով բաժանվել են։ Սակայն ինչ–որ ժամանակ անց աղջիկը Խարկովում կտրվում է ընդունելության քննություններից, տեղափոխվում է Երևան և ընդունվում է ԵՊՀ։

1924թ․-ին զույգն ամուսնանում է։ Իսկ մեկ տարի անց ծնվում է նրանց միակ որդին՝ Սևադան։ Ընտանիքի երջանկությունը երկար չի տևում. 1936 թ․-ի օգոստոսի 6-ին Բակունցին ձերբակալում են հակահեղափոխությանն աջակցելու մեղադրանքով։

Բակունցը հոգեբանորեն շատ ծանր էր տանում բանտում անցկացրած օրերը։
«Ինձ թուղթ ու մատիտ տվեք, ինձ միայն գրականությունը կփրկի․․․»։

1937 թվականի հուլիսի 8-ին Բակունցին գնդшկшհшրեցին Ստալինի ցուցումով։ Եվ երբ 10 օր անց ոչինչ չկասկածող Վարվառան եկավ բանտ, նրան ասացին, թե Բակունցին шքսորել են։Իրեն՝ Վարվառային, ձերբ шկալեցին սեպտեմբերի 17-ին իբրև «ժողովրդի թշնшմու» կողակցի։ Վարյան 8 ամիս անցկացրեց բանտում, այնուհետև նրան 8 տարով աքսորեցին Տեմնիկովի ուղղիչ աշխատանքային գաղութ։ Նա Հայաստան վերադարձավ միայն 1945թ․-ի աշնանը։
«Ի՞նչ ես ուզում, մուրացիկ»․ հարսի ու սկեսուրի հանդիպումը
Հայաստան վերադառնալով՝ Վարվառա Բակունցը շտապեց Գորիս` ցանկանալով ամուսնու ծնողների մոտ գտնել որդուն։ Սկեսրայրն այդ ժամանակ արդեն մահացած էր։

Նիհար, պատառոտված հագուստով նա մոտեցավ ամուսնու հայրական տանը։ Բոխչագյուլը՝ Բակունցի մայրը, այդ պահին ծառից խնձոր էր հավաքում։ Նա անծանոթուհուն հերթական մուրացկանի տեղ դրեց։

«Խնձո՞ր ես ուզում։ Կտամ, կեր ու գնա»,-ասաց ծեր կինը։
Վարյան դողացող ձայնով ասաց` ով է ինքը։ Բոխչագյուլն անսպասելիությունից ընկավ։

Վարյան, որն արդեն գիտեր ամուսնու մшհվшն մասին, հասկացավ, որ սկեսուրը տեղյակ չէ և սպասում է, թե երբ է որդին աքսորից վերադառնալու։

Նա այդպես էլ ամուսնու մորը ճշմարտությունը պատմելու ուժ չգտավ։ Բոխչագյուլը մինչև իր մшհը՝ 1957թ․-ը, սպասեց որդու վերադարձին․․․

Վարյան սկզբում սկսեց ռուսերեն դասավանդել Գորիսի մոտակայքում գտնվող Շինուայր գյուղում, այնուհետև որպես դաստիարակչուհի աշխատանքի անցավ Գորիսի մանկապարտեզում։ Մահացավ 1965 թվականին։

Բակունցի և Վարվառայի որդին՝ Սևադա Բակունցը, դարձավ բժիշկ-ֆիզիոլոգիստ։

70-ականներին նա գլխավորեց Լևոն Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտը։ Նրա դուստրերը՝ Բակունցի թոռնուհիներ Ալլան և Իրինան, հիմա ապրում են Երևանում։

Ալլա Բակունցն աշխատում է ՄԱԿ-ի համակարգում, իսկ Իրինա Բակունցը ռեանիմատոլոգ է «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում։