Երանի եմ տալիս էն օրերին բալես, երբ իմ կողքին էիր, ու ամեն վայրկյան կարողանում էի քեզ գրկել ու համբուրել: Շատ ժամանակ ջղայնանում էիր վրաս, ասում էիր մամ դե ինչ պարտադիր ա ընկեներիս մոտ ինձ էսքան գրկես, բայց երևի սիրտս մի բան զգում էր էլի, որ պետքա շուտ բաժանվեմ քեզանից
Երանի ամեն տարվա նման էսօր՝ ծնունդիս օրը գայիր ծաղիկները ձեռքդ դուռը բացեիր ու գոռայիր, որ ես աշխարհի ամենալավ մաամն եմ:Ոնց եմ կարոտել էտ խոսքերիդ ու ոնց եմ կարոտել էտ պահերը: Էլ երբեք հնարավորություն չեմ ունենա քո հետ նշելու իմ կյանքի այդ սիրելի օրը:
Ու առհասարակ ամեն բան արժեզրկվեց, որբ դու գնացիր: Չկա էլ ցանկություն ինչ-որ բան անելու կամ պատրաստելու: Ես հիմա եմ հասկանում, որ առաջ ամեն բան ինչ այդքան սիրով անում էի քո համար էր միայն բալես, ես ամեն իմ թխվածի մեջ սեր էի դնում, որովհետև գիտեի, որ դու ես ուտելու, իմ համար էլ ցանկություն չունեմ ոչինչ անելու