Երբ սահմանին լարվածությունը սկսվեց, ես բանից անտեղյակ էի: Տղաս 6 ամսվա ծառայող ա, ամեն օր կապի մեջ եմ իրա հետ: Հենց մի րոպե ուշացնում ա զանգելը սիրտս արդեն թպրտում ա: Մայր եմ, հասկացեք, տղուս կյանքը ինձանից էլ թանկ ա: Մեծ դժվարությամբ եմ երեխուս պահել, մեծացրել հիմա դողում եմ ամեն մի խոսքից հետո:
Առավոտյան բացեցի հեռախոսս տեսնեմ տղաս ինձ գիշերը գրել էր՝ մամ չվախենաս, ոչ մի վտանգավոր բան չկամ, էտ տեսնել ու միանգամից զանգեցլս մեկ եղավ, բայց անհասանելի էր: Սիրտս թպրտաց, չէի հասկանում ինչ ա կատարվում: Հետո մտա համացանց ու տեսա, որ հարձակում է եղել հայկական դիրքերի վրա: Խելագարվում էի, չէի հասկանում, ինչ անեմ:Երեկոյան հասկացանք, որ մեր որդուն տեղափոխել են Երևան, վիրավորների մեջ էր: Էլ չեմ հիշում, ոնց հասա էնտեղ: Որդուս տեսա ու նոր հանգստացա: Վիրավորումը ծանր չէր: Էլ արդեն չգիտեմ, ինչ ասել, հայ մայրերը շատ ծանր փորձությունների մեջ են, նրանց հասկանալը շատ դժար է: Միայն որդի ունեցող մայրեը կհասկանա մեզ: