Ռուսաստա՜ն… մի հայելին վերցրո՛ւ և քեզ նայի՛ր։ Ի՞նչ ես ներկայացնում հիմա։ Բուրդը թողած մի քոսոտ շուն…

Fast Change
Կապ Fast Change Ադմինի հետ

Ռուսաստա՜ն… Ո՞ւր են քո լիքը և կարմիր թշերը, ո՞ւր է քո՝ աշխարհի բոլոր բարիքներով լիքը ստամոքսը, քո մզմզտան լիմոնադը, որ ձեռք տայիր, խցանը մինչև երկինք կթռչեր, քո անապակ գինին, քո սերի մեջ կորած կաթը, հինգ մատ թանձրությամբ խոզի «սալը», քո բրոդսկի շաքարը, որ կտրելիս կայծեր էր արձակում, քո լեռնացած ալյուրի պարկերը՝ էժան, կիլոն 30 կոպեկ, յուղի մեջ կորած միսը, քո անսահման յուղի տակառները։Ռուսաստա՜ն… Ո՞ւր են քո կարմրավարտիք կազակները՝ ամեհի ձիերին նստած, նիզակները ցցած, խրոխտ երգը բերաններին՝ ամեն րոպե թշնամու վրա խոյանալու պատրաստ։Ի՞նչ են հիմա քո զինվորները. միայն դшվшճաններ, որ ռшզմի դաշտում թշնшմnւն հանձնվելու մասին են մտածում միայն, որ թշնшմին, ով էլ լինի, նրա բարեկամն է, հայրենիքը՝ թշնшմի։ Դու քո զինվորին ռազմի ես քշում ու ետևը շարում գնդшցիրներ՝ դնելով երկու կրակի արանքը։

Այսպե՞ս են պաշտպանում հայրենիքը։
Ռուսաստա՜ն… մի հայելին վերցրո՛ւ և քեզ նայի՛ր։ Ի՞նչ ես ներկայացնում հիմա։ Բուրդը թողած մի քոսոտ շուն։ Քսու, անմիտ մարդասպանների մի ոհմակ, որ միայն դիшկ, լաց ու шրյուն է սփռում իր չորս կողմը։

Դшմբարան ամեն ազատության, կողպեք նոր խոսքի, զնդան բոլոր արժեքավոր մարդկանց ու վերջապես բանտե՜ր, բանտե՜ր ու բանտե՜ր, այնքան, որ կարելի է քեզ անվանել բանտ-երկիր ու կառափնարան։

Ինչո՞ւ մեծ պետություններից կազմված միջազգային կոնվենցիան արգելեց հեղձուցիչ գազը, բակտերեոլոգիական պատերազմն՝ որպես համամարդկային գործ, ու չարգելեց սոցիալիզմը, որ այսօր ամբողջ մարդկության բախտը թղթախաղի է դրել։

Գազն ու բակտերիան մարդկային մարմինն են միայն ոչնչացնում, սոցիալիզմը՝ մարմնի հետ միասին նրա հոգին և այն բոլորը, ինչ որ մարդկային է։

Ռուսաստա՜ն… մի ժամանակ դու էշ նստած էիր ման գալիս, հիմա էշերն են նստել վրադ ու ման գալիս։ Դու Ռոսինանտ՝ Դոն Քիշոտի տակ, որը նիզակն առած՝ գոտեմարտ է մտել քամու ջրաղացի հետ։
Ապո՛ւշ երկիր, չիմացա՞ր, որ Սերվանտեսը կատակ է անում, ինչո՞ւ հետևեցիր նրա հերոսին այսքան տառացի։ Հիմա էլ վեր ես կացել, քո չունեցած կաթով ու մսով մրցել կուզես այն Ամերիկայի հետ, որ շվարել-կանգնել է՝ չիմանալով ո՛ւր արտահանել իր անծայրածիր կաթն ու միսը։

Ռուսաստա՜ն… դու միայն լեզու, դու խաբեություն և ոչ ոքի չհամոզող խոստում։ Խոսել՝ խոսելու համար, խոստանալ՝ խոստանալու համար։ Դու ամբողջովին քամի։ Կուլ ես տալիս քամի, բաց թողնում քամի, և զարմանում՝ թե ինչո՛ւ չես չաղանում։

Քո ստեղծած գրականությանը փուշ ուտող ավանակն անգամ չի մոտենա, այնքան որ կրճոն է։ Քառասուն տարվա մեջ մի երկ չգրեցիր, որ լիներ մարդկային: Քո բոլոր գրողները խաբեբա քահանաներ են, որոնք, ներբող կարդալով գոյություն չունեցող սոցիալիստական կարգերին, իրենց գրպաններն են տռզացնում և ետևիցդ ծիծաղում են վրադ… դմբո՛։
Ռուսաստա՜ն… դու երկրիդ դռները փակել, 200 միլիոն ժողովուրդ կալամեջ արել, արջի նման լմկում ես քո սուր ճիրաններում և ասում՝ ես երջանիկ կյանք եմ կառուցում իմ ժողովրդի համար։

Ասա՛ խնդրեմ, այդ երբվանից է կեղտոտ, շարավալից սիֆիլիտիկը, գրկած կույս աղջկան, նրան երջանկացնում։ Որտե՞ղ է քո երջանկությունը, երբ եթե սահմանդ բաց անես, մի մարդ չի մնա քո երկրում, բոլորը կփախչեն, ինչպես ժանտախտից։

Ռուսաստա՜ն… Դու հիմարության էսենցիա, քեզանից հետո մարդկությունը քանի՞ դար իմաստնանա, որ քո գործած հիմարության հետքերը կորչեն։
Այժմ էլ шտոմային ռnւմբը ձեռքիդ՝ գոռում ես մարդկությանը՝ մш՛հ կամ սոցիալի՛զմ՝ առանց գլխի ընկնելու, որ դու՝ ինքդ քո իսկ բերանով այպանում ես քո պաշտած սոցիալիզմը՝ ասելով՝ տեսե՜ք, սոցիալիզմն այնքան անընդունելի գաղափար է, որ միայն սվինով ու ատոմային ռումբով կարելի է տարածել…

Գետի՛նը մտնես դու… Սոցիալիստակա՛ն Ռուսաստան։

Լեռ Կшմսшր, 1957թ․, «Կարմիր օրեր»