ՀՐԱՏԱՊ. Փոխհրաձգություն է տեղի ունեցել. ԴԻՏԵՔ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

Fast Change
Կապ Fast Change Ադմինի հետ

Համացանցում տեսանյութ է տարածվում, որտեղ ըստ տեղեկությունների փոխհրաձգություն է Վորոնեժի մարզում՝ «Վագներ» ՄՌԿ և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի միջև:

Տեսանյութում նաեւ լսվում են կրակոցներ և մի տղամարդու ձայն, որի խոսքով պատերազմ է սկսվել:

Հիշեցնենք` ավելի վաղ սոցցանցերում Եվգենի Պրիգոժինի անունից տեղեկություն էր տարածվել այն մասին, որ իբր ՌԴ ՊՆ–ն հրթիռա–ռումբային հարվածներ է հասցրել «Վագներ» ՄՌԿ–ի թիկունքային ստորաբաժանումներին։ ՌԴ ՊՆ–ն հայտարարել էր, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են։

ՌԴ ԱԴԾ–ի քննչական վարչությունը Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 279-րդ հոդվածով (զինված ապստամբություն կազմակերպելու փաստով)։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝