«Վագներ» մասնավոր ռազմականացված խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտնել է, որ Ռոստովի օդանավակայանը և այլ ռազմական օբյեկտներ անցել են իր ստորաբաժանման հսկողության տակ։
«Ռոստովի ռազմական օբյեկտները, այդ թվում՝ օդանավակայանը մեր հսկողության տակ են։ Օդանավերը, որոնք նախատեսված են մարտական աշխատանքի համար, կանոնավոր կերպով հեռանում են»,- ասել է Պրիգոժինը։
Նրա խոսքով, «վագներցիները» ոչ մեկին չեն խանգարել։
Ավելի ուշ Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը քաղաքացիներին հորդորել է գիշերել տանը և չլքել իրենց տները։
«Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ խնդրում եմ զերծ մնալ քաղաքի կենտրոն մեկնելուց և հնարավորության դեպքում չլքել ձեր տները»,- ասվում է Գոլուբևի տելեգրամյան ալիքում։
Նախազգուշացումը տեղադրվել է առավոտյան ժամը 06:51-ին: Այս ընթացքում անհայտ զրահամեքենաները կարողացել են մտնել Ռոստովի կենտրոն, իսկ քողարկված ու սպիտակ թևկապներով զինյալները շրջափակել են Հարավային ռազմական օկրուգի շտաբը, քաղաքային վարչակազմը և այլ շենքեր։
Հունիսի 23-ին Պրիգոժինը մեղադրանքներ էր հնչեցրել Պն նախարարի հասցեին, ասելով, թե ՌԴ ՊՆ Շոյգուն որոշել է ոչնչացնել իր խմբավորումը։ Նա կոչ էր արել մարդկանց ոտքի կանգնել ու վերջ տալ Շոյգուի ամենաթողությանը:
ՌԴ ԱԴԾ-ն քրեական գործ է հարուցել ռազմական ապստամբության կոչի առթիվ` հայտարարելով, որ Պրիգոժինի անունից արված հայտարարությունները ՌԴ ՊՆ-ի մասին անհիմն են։
ՏԵՍԱՆՅՈՒԹՆ ՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՆ՝