Թերապևտ Ելենա Մալիշևան, ինչպես նաև նրա համահաղորդավար, իմունոլոգ Անդրեյ Պրոդեուսը Առաջին ալիքի «Ապրիր առողջ» հաղորդաշարի եթերում զգուշացրել են փռշտոցը զսպելու վտանգավոր հետեւանքների մասին։ Ըստ բժիշկների՝ այս տարածված սովորությունը կարող է հանգեցնել ինսուլտի և սրտի կաթվածի: Հեռարձակումը հասանելի է ալիքի կայքում։
Մասնագետների կարծիքով, երբ մարդը փռշտալիս փակում է քիթը, մանրէների ելքը փակվում է, իսկ լսողական խողովակով լորձը մտնում է ականջ։
«Ականջի ինֆեկցիայի խնդիրներից մեկն այն է, որ մարդիկ փռշտում են իրենց մեջ. մանրէները ահռելի արագությամբ թռչում են ձեր ներքին ականջը՝ թմբկաթաղանթի հետևում», – բացատրել է Մալիշևան:
Փռշտոցի զսպելը կարող է վնասել միջին ականջի լսողական ոսկորներից մեկը, ինչպես նաև ոսկորների և գանգի միջև ընկած միջնապատը, նշել է Պրոդեուսը:
«Պնևմոթորաքսն այն է, երբ թոքը պատռվում է ճնշման պատճառով. պնևմոմեդիաստինում, երբ սրտի մի մասը պատռվում է, նաև ատամի իմպլանտի տեղաշարժ է լինում այն մարդկանց մոտ, ովքեր իմպլանտներ ունեն»,- թվարկել է բժիշկը փռշտոցը զսպելու բացասական հետևանքները։
Բժիշկները նաև զգուշացրել են, որ փռշտոցը պահելը տարեց մարդկանց մոտ կարող է հանգեցնել ինսուլտի և սրտի կաթվածի:
Նախկինում Մալիշևան և Պրոդեուսը ասում էին, որ գլխապտույտը կարող է վկայել ուղեղի ուռուցքի զարգացման մասին։ Մասնագետները նաև նշել են, որ գլխապտույտը կարող է ինսուլտի նախազգուշացում լինել։